Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում և բազմաթիվ խախտումներ հայտնաբերել։ Այս մասին հայտնում են…
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում և բազմաթիվ խախտումներ հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։
Ստուգումն ընդգրկել է 2022 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածը։
ԲԸՏՄ-ի տվյալներով՝ հայտնաբերվել է տարբեր տեսակի և տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 114 մլն 686 հազար 928 դրամ։
Արձանագրվել է նաև, որ անտառահատումներն իրականացվել են առանց լիազորված մարմնի համաձայնության և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության։
Բացի այդ, կառուցվել են ընդհանուր 8320 քմ մակերեսով ճանապարհներ՝ առանց անհրաժեշտ համաձայնեցումների և թույլտվությունների։
Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել նաև անտառահատման տոմսերում և այլ փաստաթղթերում։ Որոշ տարածքներում չեն իրականացվել անտառվերականգնման աշխատանքներ, իսկ հատատեղերից չեն հեռացվել փայտանյութի մնացորդները։
Ստուգումների արդյունքում առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Մյուս արձանագրված խախտումների համար կկիրառվեն օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ։