Բանկային հավելվածում առկա տեխնիկական խոտանից օգտվելով՝ անձը հափշտակել է ավելի քան 802 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։Նախաքննության տվյալներով՝ Ս․Ղ․-ն տեղեկացել է բանկային հավելվածում առկա…
Բանկային հավելվածում առկա տեխնիկական խոտանից օգտվելով՝ անձը հափշտակել է ավելի քան 802 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Նախաքննության տվյալներով՝ Ս․Ղ․-ն տեղեկացել է բանկային հավելվածում առկա տեխնիկական խոտանի մասին, որը փոխանցումների ժամանակ պատշաճ չի ստուգել հաշվի մնացորդը։
2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը նա իր հաշվին ունենալով ընդամենը 92 հազար դրամ՝ հավելվածի միջոցով 2709 փոխանցում է կատարել։
ՔԿ-ի տվյալներով՝ տեխնիկական խոտանի հետևանքով նրա քարտային հաշվին գեներացվել է 802 մլն 568 հազար դրամ, և համակարգն այդ գործարքները դիտարկել է որպես հաջողված։
Նախաքննությամբ նաև պարզվել է, որ հափշտակված գումարից ավելի քան 711 մլն դրամին օրինական տեսք հաղորդելու նպատակով դրա մի մասը փոխանցվել է կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող տնտեսվարողների հաշիվներին և փոխակերպվել կրիպտոակտիվների։ Մնացած գումարի մի մասը փոխանցվել է ավելի քան 100 ֆիզիկական անձանց քարտային հաշիվներին։
Ս․Ղ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու համար։ Նա կալանավորվել է։
Բանկին պատճառված վնասից 44 մլն 701 հազար դրամը վերականգնվել է։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։