Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վարձակալած հողը վերադարձվել է պետությանը։

Դադարեցվել է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0,3 հա հողամասի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։Դեռևս մայիսի 12-ին…

Դադարեցվել է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0,3 հա հողամասի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Դեռևս մայիսի 12-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել էր «Սևան» ազգային պարկի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ Նազիկ Ամիրյանի հետ կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։ Պայմանագիրը կնքվել էր 2007 թվականի դեկտեմբերի 26-ին։

Օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը։

0,3 հա մակերեսով հողամասի՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 20 մլն 502 հազար դրամ։ Հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։

Leave a Comment