Թուրքիան փակել է Ստամբուլի հայկական դպրոցների դռները Հայաստանի քաղաքացիների առաջ

Թուրքիայի իշխանություններն արգելել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում։ Կրթության նախարարության տեսուչներն արդեն ստուգումներ են իրականացնում ուսումնական հաստատություններում և դպրոցի ղեկավարությունից պահանջում հրաժարվել ՀՀ քաղաքացիների երեխաներին ընդունելուց՝ առաջարկելով նրանց տեղափոխվել պետական դպրոցներ։

Նախկինում օտարերկրյա քաղաքացիները կարող էին ազգային փոքրամասնությունների դպրոցներ հաճախել որպես «հյուր աշակերտներ», սակայն առանց ավարտական վկայական ստանալու իրավունքի։

Նոր սահմանափակումները լուրջ մտահոգություն են առաջացրել Թուրքիայի հայ համայնքի և իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում։

Leave a Comment