
ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում հետապնդում է երկու հիմնական նպատակ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Առաջին նպատակը՝ ողջ երկրում ամերիկացիների համար նավթն ու գազը էժան պահելն է»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Վենսը։
Միաժամանակ, որպես երկրորդ նպատակ, նա նշել է երաշխիք ստանալը, որ «Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի»։
Փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտությունից դուրս կգա ավելի ամուր դիրքերով։
«Կարծում եմ՝ դա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն ավելի շահեկան դիրքում կհայտնվի, քանի որ Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցը կվերադառնա այն վիճակին, երբ նավթի և գազի գները կայուն կլինեն ամերիկացիների համար»,- հայտարարել է Վենսը։