Թուրքիան հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի Եվրոպական միություն, Լավրով

Թուրքիան, չնայած Եվրամիության հետ հարաբերություններ ունենալու իր ցանկությանը, խորապես հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի միություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Թուրքիան ցանկանում է և՛ անդամակցել ՆԱՏՕ-ին՝ որպես դաշինքի ամենամեծ բանակ, և՛ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, չնայած լավ հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի ԵՄ», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Leave a Comment