Սախալինի գետում 10-ամյա տղայի դիակ են գտել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սախալին կղզում գետում հայտնաբերվել է 10-ամյա տղայի դի, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Նախնական տեղեկություններով՝ երեխան առանց մեծահասակի ուղեկցության մինի տրակտորով գնացել էր անտառային տարածք։ Ավելի ուշ Ալատ գետում հայտնաբերվել է շրջված մեքենան, իսկ դրա հարևանությամբ՝ երեխայի մարմինը։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննիչները նաև հարցաքննում են հնարավոր վկաներին։

Իրավապահները շարունակում են պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգական դեպքը։

Past.am-ը կհետևի քննության հետագա արդյունքներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment