«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ ձերբակալվել են

«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ ձերբակալվել են

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։ Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը»,-նշեցին կոմիտեից։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment