«Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներ և տեսչական մարմնի պաշտոնյա են կալանավորվել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներ և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյա է կալանավորվել, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

ՀԿԿ-ից հաստատել են ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը նրանց ձերբակալության մասին։ Կոմիտեից մանրամասնել են, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ձերբակալվել էր 4 աշխատակից, իսկ տեսչական մարմնից՝ 1 պաշտոնյա։ Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նրանց ձերբակալել են կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում՝ ենթադրյալ կաշառք տալու մեղադրանքով։ Վարույթը, ՀԿԿ-ի փոխանցմամբ, մասնավորապես առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։

Leave a Comment