Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար

Կիևյան կամրջի անվտանգ շահագործմանն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ամբողջությամբ նորոգվել են երթևեկելի և հետիոտնային հատվածները, փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, իրականացվել են ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։

Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment