
«Երեկ հեռացաք նիստից, արդյո՞ք դեպքի հետ կապված խոսակցություն եղել է Նարեկ Կարապետյանի հետ»,- լրագրողը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։ «Երեկ ես ուղղակի պլանավորած հանդիպում ունեի, դրա համար շուտ դուրս եկա և այսօր նորից բարեխղճորեն, ինչպես միշտ, եկել եմ իմ պարտականությունները կատարելու։ Մնացած որևէ բան տեղի չի ունեցել»,- ի պատասխան ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ երեկ Էդգար Ղազարյանի ելույթից հետո վիճաբանություն սկսվեց ՔՊ և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։