Կինը գումար չտալու պատճառով սպանել է ամուսնուն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում կինը խոստովանել է, որ սիրեցյալի հետ միասին կազմակերպել և սպանել է ամուսնուն, հայտնում է The Times of India-ն։

Սկզբում նա իրավապահներին հայտնել էր, թե տուն է վերադարձել և ամուսնուն հայտնաբերել մահացած վիճակում։ Սակայն կնոջ պատմության մեջ ոստիկանները մի շարք հակասություններ են նկատել, ինչից հետո սկսվել է ավելի մանրամասն քննություն։

Հետաքննության ընթացքում կինը խոստովանել է, որ երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել մեկ այլ տղամարդու հետ, և նրանք միասին որոշել են սպանել նրա ամուսնուն։

Ըստ քննության՝ հանցագործության պատճառներից մեկը ֆինանսական տարաձայնություններն են եղել։ Կինը պնդել է, որ ամուսինը չափազանց խնայող էր և գումարի հարցում հաճախ խնդիրներ էին առաջանում։

Դատաբժշկական փորձաքննությամբ նաև պարզվել է, որ տղամարդը մահվանից առաջ ենթարկվել է բռնության։ Իրավապահները շարունակում են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը։

Past.am-ը կհետևի գործի հետագա զարգացումներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment