Սպերցյանը՝ «Ալ-Ահլիի» կազմում առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ – armeniatoday.am

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ է խփել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» կազմում իր առաջին պաշտոնական խաղում և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Սաուդյան Արաբիայի առաջնության առաջին տուրում «Ալ-Ահլին» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել է «Ալ-Դիրիային»։ Սպերցյանը հանդիպման միակ գոլը խփել է 25-րդ րոպեին։

26-ամյա հայ ֆուտբոլիստը «Ալ-Ահլի» էր տեղափոխվել հուլիսի 7-ին ռուսական «Կրասնոդարից»։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն դոլար։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ակումբի կազմում նա 2024/25 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը կատարել է 16 գոլային փոխանցում՝ կրկնելով մրցաշարի ռեկորդը, ինչպես նաև խփել է 13 գոլ։

Leave a Comment