Շախմատի ԵԱ․ Էմին Օհանյանը միանձնյա առաջատար է – armeniatoday.am

Հայայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էմին Օհանյանը 7 խաղափուլից հետո միանձնյա գլխավորում է Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության մրցաշարային աղյուսակը, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերաիցայից։

Օհանյանը վաստակել է 6 միավոր։ Հայաստանը ներկայացնող շախմատի միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5,5 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը վաստակել են 5-ական, իսկ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ 4,5-ական միավոր։

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը 5 միավորով կիսում է 4-5-րդ հորիզոնականները։

Առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ։ Ութերորդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 17:00-ին։

Leave a Comment