Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 14-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան է` 4-7 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +31-33 աստիճան, երեկոյան՝ +27-29 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +23-28 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +21-26 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +28-30 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +19-24 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +22-24 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22-25 աստիճանի, հովտային շրջաններում՝ +28-32 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +20-24 աստիճան, նախալեռնային՝ 26-31 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ +31-34 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 31-34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-34 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +19-22, նախալեռնային շրջաններում՝ +24-28 աստիճան, հովտային շրջաններում՝ +31-35 աստիճան։
Արցախում կանխատեսվում 26 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
