Գնացքի երեք վագոն կողաշրջվել է Մեծ Բրիտանիայում․ 11 մարդ է տուժել

Մեծ Բրիտանիայի հարավում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով ծանր տուժածներ և զոհեր չկան։Մեծ Բրիտանիայի հարավային հատվածում՝ Արևելյան Սասեքս կոմսության Լյուիս քաղաքի հարևանությամբ, մարդատար գնացքը…

Մեծ Բրիտանիայի հարավում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով ծանր տուժածներ և զոհեր չկան։

Մեծ Բրիտանիայի հարավային հատվածում՝ Արևելյան Սասեքս կոմսության Լյուիս քաղաքի հարևանությամբ, մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, փոխանցում է BBC News-ը՝ վկայակոչելով բրիտանական տրանսպորտային ոստիկանության աղբյուրները։ Պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում փրկարարները, ոստիկանները և բուժաշխատողները։ BBC-ի հաղորդմամբ՝ Բրիտանիայի տրանսպորտի նախարարության աղբյուրի տվյալներով զոհեր ու ծանր վիրավորներ չկան։

Դեպքի վայրից ստացված կադրերի համաձայն՝ գնացքի առնվազն երեք վագոն կողաշրջված է։ Ուղևորների տարհանումը կազմից իրականացվել է գրունտային ճանապարհով։ Գնացքի՝ ռելսերից դուրս գալու պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

Southern Rail երկաթուղային օպերատորը զգուշացրել է երթևեկության էական խափանումների մասին։ Նախատեսվում է, որ տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը խաթարված է մնալու առնվազն մինչև տեղական ժամանակով 22:00-ն։

Leave a Comment