ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ալմաթիում հանդիպել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի տնտեսվարողների կողմից Ռուսաստանի տարածք արտադրանքի մատակարարման, ինչպես նաև ՌԴ տարածքով այլ երկրներ ապրանքների տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը և լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։
Գևորգ Պապոյանը կարևորել է առկա խնդիրների շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը՝ ընդգծելով, որ դրանք էական նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։