«Ուժեղ Հայաստան»-ին անվճար խորհուրդ. ՔՊի կլիենտ մի դարձեք: Ուզում եք ֆեյսբուքյան հարցում արեք, ուզում եք կրկեսում կողմնակիցների հավաք արեք՝ բաց մուտքով, վստահեցնում եմ, որ եթե բարեխղճորեն դա անեք ու բաց աչքերով, կտեսնեք, որ Ղազարյան Էդգարին փուռը տալուց դուք միայն կորցնելու եք:
Երաշխավորում եմ, որ դրանից հետո ոչ ձեր կողմնակիցներն են դա մարսելու, ոչ էլ ՔՊն ա ավելի «բարեվարք» պահելու ձեզ հետ: Եթե մի բան կարելի էր սովորած լինել էս տարիների ընթացքում, ապա դա էն ա, որ Նիկոլը իր առաջ միիի թեթև խոնարհվողին մինչև վերջ կզցնում ա: ՄԻՇՏ:
Որոշողը դուք եք, բայց մի արեք նենց, որ մարդիկ երանությամբ հիշեն ԱԺ նախորդ գումարումը, որը կատաստրոֆա էր ինքին: Դուք դեռ հենց էդ գծի մեջ եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: