Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանքից կտեղափոխվի տուն․ Վերաքննիչը փոխել է խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել է երկու ամիս ժամկետով տնային կալանքով։Վերաքննիչ դատարանի որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման…

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել է երկու ամիս ժամկետով տնային կալանքով։

Վերաքննիչ դատարանի որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվել էր։ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասի (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասի (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը) հատկանիշներով։

Էդիկ Մալոյանը հանդիսանում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից։

Leave a Comment