Ըստ Interfax-ի` Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունից հայտնել է, որ Ռուսաստանում հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը կարող է վերականգնվել այն դեպքում, եթե ապահովվի ՌԴ ներմուծվող արտադրանքի անվտանգությունը և պահպանվեն դրա նկատմամբ սահմանված պարտադիր պահանջները,
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների պահպանումը ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է», — հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։
Հայտարարությունը արվել է գերատեսչության ղեկավար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Ալմաթիում՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի VII նիստի շրջանակում։
Լուտը նշել է, որ առաջնահերթ է Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։
Ռուսական կողմը ընդգծել է գործող նորմերի անվերապահ պահպանման և արտահանվող արտադրանքի անվտանգությունն ապահովող հստակ մեխանիզմի մշակման անհրաժեշտությունը։
