Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում օգոստոսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։Երևանի քաղաքապետարանից…
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում օգոստոսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային հոսքերի անցանելիության բարձրացման նպատակով օգոստոսի 17-ից Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի։ Մասնավորապես՝ Մամիկոնյանց և Շահսուվարյան փողոցների հատման վայրից մինչև Կոմիտասի պողոտայի ու Շահսուվարյան փողոցի խաչմերուկ ընկած հատվածում երթևեկությունը դառնալու է միակողմանի։