Հյուսիսային Կորեան գաղտնի կերպով հազարավոր ՏՏ մասնագետների աշխատանքի է տեղավորել ամերիկյան ընկերություններում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։
Հարցազրույցների ընթացքում նրանք օգտագործում են արհեստական բանականության գործիքներ՝ տեսազանգերի ժամանակ փոխելով իրենց արտաքին տեսքը, ստեղծելով կեղծ ինքնակենսագրականներ և հաջողությամբ անցնելով աշխատանքի ընդունման հարցազրույցները։
Աշխատելով այլ մարդկանց ինքնությամբ և ԱՄՆ-ում գտնվող միջնորդների միջոցով՝ նրանք ստանում են անհրաժեշտ սարքավորումները և ստեղծում այնպիսի տպավորություն, թե աշխատում են ամերիկյան բնակարաններից։
Պարբերականի տվյալներով՝ որոշ մասնագետների տարեկան եկամուտը հասնում է մինչև 300 հազար դոլարի, որի շուրջ 90 տոկոսը փոխանցվում է Հյուսիսային Կորեա՝ ֆինանսավորելով Կիմ Չեն Ընի վարչակարգը։