Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության և կառավարման ներքո, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Իրանի «Բասիջ» ռազմականացված ստորաբաժանման ղեկավար Հոսեյն Թաեբին:
Թաեբն այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումից հետո, թե նահանգները «լիակատար վերահսկողություն» ունի այդ ռազմավարական ջրային ուղու նկատմամբ։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն փորձել է խաթարել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը՝ նոր պատերազմ նախաձեռնելով Հորմուզի նեղուցում, սակայն կրկին պարտություն է կրել։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողություններ էին սկսել փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին կողմերը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին՝ 40 օր տևած մարտերից հետո, սակայն Պակիստանում անցկացված բանակցությունները երկարաժամկետ կարգավորման չէին հանգեցրել։
Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում և Հորմուզի նեղուցի վերաբացում։ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ կողմերը նաև համաձայնել էին 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզին և նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովող կապի ուղի էին ստեղծել։
Հունիսի վերջին ԱՄՆ-ն ու Իրանը միմյանց մեղադրել էին հուշագիրը խախտելու մեջ և վերսկսել փոխադարձ հարվածները։
