Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոն աջակցում է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) առաջարկին՝ աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 64-ի հասցնելու վերաբերյալ. հայտնում է The Times-ը։
Ըստ պարբերականի՝ Ինֆանտինոն հույս ունի, որ մրցաշարի ընդլայնման միջոցով ավելի շատ երկրներ կստանան աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն և այդպիսով կկարողանա ավելի լայն աջակցություն ստանալ իր նախագահությունը պահպանելու համար։
2026-ի աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 48 հավաքականների մասնակցությամբ։ 2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում, իսկ խմբային փուլի մեկական հանդիպում՝ Արգենտինայում, Ուրուգվայում և Պարագվայում։
