Իտալիայի զինամթերքի գործարաններից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել

Հռոմից մոտ 45 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Կոլեֆերո քաղաքում գտնվող Simmel Difesa նախկին զինամթերքի գործարանում օգոստոսի 13-ին խոշոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհ, հայտնում է ANSA-ն

Իտալիայի արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ դեռևս հստակեցված չէ տուժածների առկայությունը, միջադեպի պատճառը։

Այս պահին դիվերսիայի կամ հարձակման վերաբերյալ որևէ հավաստի ապացույց չկա, հայտնել են պետական մարմինները։

Leave a Comment