Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին առաջին անգամ նկատել են ալկոհոլ օգտագործելիս՝ յոթ տարվա սթափությունից հետո. հայտնում է Page Six-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ աստղը ալկոհոլ է օգտագործել երգչուհի Թեյլոր Սվիֆթի և մարզիկ Թրեվիս Քելսի հարսանիքի ժամանակ։ 62-ամյա Փիթը միջոցառմանը ներկա է եղել իր ընտրյալի՝ Ինես դե Ռամոնի հետ։ Դեպքը տեղի է ունեցել Esquire-ին դերասանի նոր հարցազրույցի հրապարակումից մեկ շաբաթ առաջ, որի ընթացքում նա խոստովանել է, որ կրկին սկսել է ալկոհոլ օգտագործել։
«Ես յոթ տարի սթափ էի։ Հետո կրկին ինձ թույլ տվեցի», – կատակել է Փիթը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, մեծ քանակությամբ ալկոհոլ չի օգտագործում և մի քանի բաժակից ավելի գինի չի խմում։ 2019 թվականին New York Times-ին տված հարցազրույցում Փիթը պատմել էր, որ միացել է կախվածության դեմ պայքարի «12 քայլ» ծրագրին։ Ենթադրվում է, որ Փիթը դադարել է խմել 2016 թվականին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ինքնաթիռում վիճաբանություն էր տեղի ունեցել նրա և նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի միջև։ Ավելի ուշ Ջոլին դատական հայց էր ներկայացրել, որում Փիթին մեղադրել էր երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Միջադեպից հետո զույգը հայտարարել էր ամուսնալուծության մասին։
