Որքա՞ն տարածքի վրա են գործելու «TRIPP»-ի ենթակառուցվածքները․ Վարդանյանը ՔՊ-ական Խանդանյանին

Այս պահին չեմ կարող կոնկրետ թվով պատասխանել տրամադրվող հողատարածքի չափի վերաբերյալ հարցին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հարցին, թե որքան տարածք է տրամադրվելու «TRIPP»-ի շրջանակում Հայաստանի տարածքում նախատեսվող ենթակառուցվածքներին։

Խանդանյանի խոսքով՝ ենթակառուցվածքների նախագծման փուլում համապատասխան նախագծերում կարտացոլվի, թե, օրինակ, ավտոճանապարհը կամ երկաթուղին որքան երկարությամբ է անցնելու Հայաստանի տարածքով։

«Գիտե՞ք՝ ինչու ենք այս հարցը տալիս։ Ոչ թե որովհետև դա ինչ-որ դետալ է, փոքր կամ մեծ թիվ է, այլ որովհետև ձեր ասածից տպավորություն առաջացավ, որ ամբողջ Սյունիքով կարող են ենթակառուցվածքներ անցնել»,- նշել է Վարդանյանը։

Leave a Comment