Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման ծրագրով նախատեսված քայլերի իրականացումը:•Վրաց-ռուսական սահմանի «Դարիալի» մաքսակետում՝…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման ծրագրով նախատեսված քայլերի իրականացումը:
•Վրաց-ռուսական սահմանի «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, տարերային աղետի սպառնալիքի պատճառով աշխատակիցները տարհանվել են, իսկ երթևեկությունը՝ դադարեցվել:
•Ռումինիայի ատոմակայանը Դանուբի ջրի ռեկորդային ցածր մակարդակի պատճառով սկսել է վերջին գործող ռեակտորի անջատման գործընթացը:
•Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը:
•ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ՄԱԿ-ում տիրող երկարատև ճգնաժամի և կազմակերպության ղեկավարությունից ունեցած դժգոհությունների մասին:
•Իրանը հերքել է ԱՄՆ-ի հայտարարությունը և նշել, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ փակ:
•Թուրքիայում զբոսանավի վրա բռնկված հրդեհից հետո փրկարարները տարհանել են 107 մարդու: