«Անմխիթար վիճակ է»․ Հայաստանում լիմոնադի 28 արտադրություն է կասեցվել․ ՍԱՏՄ

Aurora News-ը զրուցել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու, թե ինչու են կասեցվել լիմոնադի արտադրությունները։«Այս պահին բոլոր լիմոնադի արտադրություններում…

Aurora News-ը զրուցել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու, թե ինչու են կասեցվել լիմոնադի արտադրությունները։

«Այս պահին բոլոր լիմոնադի արտադրություններում ստուգումներ են՝ ՀՀ ողջ տարածքում։ Անմխիթար վիճակ է»,- հայտնել է ՍԱՏՄ մամուլի խոսնակը։

Ստուգումները մեկնարկել են մոտ 1-2 շաբաթ առաջ։ Այս պահին ստուգվում են մարզերի արտադրությունները, իսկ Երևանում ստուգումները դեռ չեն իրականացվել։

ՍԱՏՄ-ից նաև նշել են, որ կասեցված արտադրությունների մասով գործունեության կասեցման վերացումներ դեռ չեն եղել, այսինքն՝ հայտնաբերված խնդիրները դեռ չեն վերացվել։

ՍԱՏՄ-ի հրապարակած տվյալների համաձայն՝  այս ընթացքում լիմոնադի 28 արտադրության գործունեություն է կասեցվել։ 

ՍԱՏՄ-ից նշում են, որ ստուգումները Հայաստանի ողջ տարածքում դեռ շարունակվում են, և այս պահին կասեցումների վերացման վերաբերյալ որոշումներ դեռ չկան։

Leave a Comment