
«Դուք հայ-ամերիկյան համատեղ ընկերությանը վարձակալական, խոսում էիք անգամ կառուցապատման իրավունքով տրամադրել եք հողատարածք՝ իրականացնելու համապատասխան աշխատանքներ։ Քանի՞ քառակուսի մետր տարածքի մասին է խոսքը, ձեր ասածից տպավորություն առաջացավ, որ ամբողջ Սյունիքով կարող են ենթակառուցվածքներ անցնել, որոնք ունեն ինչ որ յուրահատուկ ռեժիմ»,- ԱԺ նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցն ուղղեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաքագի թեկնածոը, Քպ-ական Սարգիս Խանդանյանին։
«Չեմ կարող այդ հարցին կոնկրետ պատասխանել, բայց ակնհայտ է, երբ որ այդ ենթակառուցվածքները նախագծվեն, այդ նախագծերում կարտացոլվեն, թե օրինակ ավտոճանապարհը որքան կիլոմետրով է անցնելու ՀՀ տարածքով, կամ երկաթուղին»,- պատասխանեց Խանդանյանը։