
«Ուզում եմ անդրադառնալ մի միջադեպի, որի ժամանակ դահլիճում չեմ եղել, Հարգելի՛ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն, ես շատ համբերատար մարդ եմ, չնայած շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը»,-հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ն շարունակեց. «Պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության նորմերն այս դահլիճում խախտվում են։ Ուղիղ պետք է ասեմ՝ բարեկրության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում հարմարավետ գտնվելու գործընթացը։ Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում։ Ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ պահվածքի համար, հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում այս դահճիլում»,-հայտարարեց Ռուբինյանը։