Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Ազգային ժողովում պատգամավորի ելույթից հետո իրավիճակը թեժացել է, ինչի պատճառով նիստն ընդմիջվել է։ •Ռազմական ոստիկանության պետը ազատման դիմում է…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ազգային ժողովում պատգամավորի ելույթից հետո իրավիճակը թեժացել է, ինչի պատճառով նիստն ընդմիջվել է։
•Ռազմական ոստիկանության պետը ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Այն հաջորդել է զինծառայողի մահվան դեպքին և վարչապետի՝ կադրային փոփոխությունների մասին հայտարարությանը։
•Արմեն Գրիգորյանին այլ պաշտոնի տեղափոխելու հարցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում չի քննարկվել։ Վարչապետի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղարն ազատվել է պաշտոնից, իսկ այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահը։
•Ուկրաինայի նախագահը հայտարարել է խաղաղության ծրագրում ամերիկյան կողմի առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտության մասին։
•Ադրբեջանի նախագահը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության գործընթացն անշրջելի է։