
«Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Ամեն դեպքում կարծում եմ՝ էմոցիոնալ պոռտկում է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով կուսակցական Էդգար Ղազարյանի այսօրվա ելույթին, որից հետո վեճ առաջացավ ՔՊ-ի և իրենց պատգամավորների միջև։ Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի խոսքին՝ Նարեկ կարպետյանը նշեց․ «Մեզ Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ որ բան ասի, բայց ամեն դեպքում տեղի է ունեցել բարեկրթության նորմերի հետ կապված խնդրահարույց բան, որը կպարզաբանվի։ Իրենք էլ ունեն պատգամավորներ, որոնք բավական խնդրահարույց են և այդ մասին ասել ենք իրենց»։