Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերոբ Արամյանին պատկանող (Վայոց ձորի մարզ, Վայք համայնք, Հերհեր բնակավայր) «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:

Այսպես՝
– արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– առաստաղները պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, ? ?ռկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
– դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment