
ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում ՔՊ-ական պատգամավորներին մեղադրեց պատերազմի և զոհերի հաշվին իշխանություն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ՝ նշելով, որ «զինվորների կյանքը փորձում են սրիկայաբար շահագործել», ինչից հետո իրավիճակն լարվեց դահլիճում։ «Ձեզ կոռեկտ պահեք, ձեր ոչ կոռեկտ և ամբարտավան պահվածքի պատճառով ստանում եք նախազգուշացում, և ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից։ Պարոն Կարապետյան, ձեզ առաջարկում եմ կարգի հրավիրեք ձեր պատգամավորին և չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գա»,- միջամտեց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը։
Այնուհետև ԱԺ միջանցքում վեճ առաջացավ ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների միջև։