Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.ՔԿ

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.ՔԿ


ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Այս մասին հայտնել են ՔԿ-ից։


Նշենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության, օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։


Նշենք, որ սա մեկ ամսվա ընթացքում գրանցված զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Նախորդ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 21-ին, երբ մահացել էր զինծառայող Նարեկ Թորոսյանը։ Այդ գործի շրջանակում երկու զինծառայող կալանավորվել էր՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։


Leave a Comment