Հայտնաբերվել է մինչ օրս ամենահեռավոր «սև խոռոչ-աստղը»

Հայտնաբերվել է մինչ օրս ամենահեռավոր «սև խոռոչ-աստղը»

Աստղագետները Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակի միջոցով հայտնաբերել է մինչ օրս ամենահեռավոր «սև խոռոչ-աստղը»՝ MoM-BH-1-ը*, որը գոյություն է ունեցել Մեծ պայթյունից հետո 660 միլիոն տարուց էլ քիչ ժամանակ անց։ Դրանք, ըստ գիտնականների, աճող գերզանգվածային սև խոռոչներ են, որոնք շրջապատված են հսկայական գազային ամպերով։

MoM-BH*-1-ը առանձնահատուկ է նրանով, որ, ամենայն հավանականությամբ, դեռևս որևէ ձևավորվող գալակտիկայի ներսում չէ։ Այն գտնվում է երիտասարդ գալակտիկայի մոտ և, ըստ գնահատականների, մոտ 100 միլիոն տարի անց կարող է միաձուլվել դրա հետ։ Գիտնականների մոդելավորումը ցույց է տվել, որ այդ միաձուլումից հետո օբյեկտի տեսքը կարող է նմանվել Ջեյմս Ուեբի կողմից հայտնաբերված «փոքրիկ կարմիր կետերին»։ Սա նոր ապացույց է այն վարկածի օգտին, որ դրանց կենտրոնում կարող են գտնվել արագ աճող սև խոռոչներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment