14:00 Լուրերը մեկ տողով. Հայաստանից արտահանում՝ Ադրբեջան, փոփոխություններ բանակում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Բանակում արձանագրված մահվան դեպքերի ֆոնին պատասխանատու կառույցներում առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում։• Հայաստանը կարող է էլեկտրաէներգիայի…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Բանակում արձանագրված մահվան դեպքերի ֆոնին պատասխանատու կառույցներում առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում։

• Հայաստանը կարող է էլեկտրաէներգիայի աճող պահանջարկ ունենալ՝ ԱԲ ոլորտի զարգացման պատճառով, միաժամանակ շարունակելով միջազգային էներգետիկ առևտուրը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

• Առաջիկայում նախատեսվում է Հայաստանից ապրանքների արտահանում Ադրբեջան՝ երկկողմ առևտրի շրջանակում։

• Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո որոշել է ժամանակավորապես դադար վերցնել պետական ծառայությունից։

• Սարգիս Խանդանյանն առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

• Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա մեղքը չի ընդունում, իսկ դատարանը կքննի կալանքի միջնորդությունը։

• Իսրայելը պատրաստվում է երկարատև ռազմական ներկայություն պահպանել Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում։

• ԱՄՆ-ը Կուբայի նկատմամբ դիտարկում է գործողությունների տարբեր տարբերակներ՝ չբացառելով նաև ռազմականը։

Leave a Comment