
Ամերիկյան հետախուզական ծառայությունների ձախողված աշխատանքը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն սխալ հաշվարկներ թույլ տա Իրանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն երկար ժամանակ հետախուզության ոլորտում ձախողումների պատճառով սխալ հաշվարկներ է կատարել, և այդպիսի սխալ հաշվարկներից մեկը կապված է Իրանի դեմ պատերազմի հետ։
«Այժմ նրանք ավելի լուրջ սխալ հաշվարկ են կատարել՝ Հորմուզի նեղուցի հարցում։ Ոչ հավաստի հետախուզական տվյալներն ավելի վատն են, քան կեղծ լուրերը։ Զգույշ եղեք», – նշել է Արաղչին։