Բանից պարզվում է՝ «Լամա Ռուբոյի» հերը՝ Ռուբինյան Կարոն, որը լայն զանգվածներևիւն հայտնի է ձու ներկելով, որոշել է որդուն միայնակ չթողնել. եկեղեցու ու 3-րդ հանրապետության դեմ որդու պայքարի նվիրյալ ընկերն է դարձել ու բացի այն, որ սկսել է Նիկոլի օրինակով հեծանիվ քշել, նաև Կաթողիկոսի դեմ ֆեյսբուքյան ստատուսներ է բստրում ու նրան էպիտետավորում:
Գիտե՞ք՝ որն է պարադոքսը, այն, որ Ռուբինյան Կարոն 3-րդ հանրապետության հիմնադիր ուժի՝ ՀՀՇ-ի առանցքային դեմքերից է, նախկինում՝ ԱԺ փոխնախագահ է եղել՝ անմիջականորեն մասնակցելով այն պետական ինստիտուտների և համակարգերի ձևավորմանը, որոնք այսօր հաճախ քննադատվում են ներկայիս իշխանությունների կողմից ու քանդվում։ Այսինքն՝ որդին՝ Ռուբինյան Ռուբիկը, փաստացի քանդում է հոր ստեղծածը և, փաստորեն, արժանանում վերջինիս կողմից ծափահարությունների: Ռուբինյանի Կարոյի անվերապահ աջակցությունը՝ Նիկոլին, ակնհայտորեն արժեհամակարգային ճգնաժամի մասին է խոսում. այն, ինչ որ ազատագրվել է ՀՀՇ-ի օրոք, Նիկոլը հայերինը չի համարում, այն ինչ որ ստեղծվել է ՀՀՇ-ի օրոք՝ 3-րդ հանրապետութունը, ՔՊ-ն քանդում է ու թաղում, հետևաբար՝ ինքնին այն, որ Ռուբինյան Կարոյի որդին քանդող բրիգադի կարկառուններից է, արդեն իսկ աբսուրդ է:
Է՛լ աբսուրդ չէ. հայրը հստակորեն ցույց է տալիս, որ կիսում է Քըլըչի օրակարգը, որը ոդին է սպասարկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: