
«Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտման ժամկետներն արձանագրված են միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են վաղուց, այդ առումով ոչ մի նորություն չկա»․- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է էներգետիկ առևտրին, պետք է հաշվի առնել 2 ուղղություն։ Մենք նշել ենք, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, հիմա պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ։ Մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները։ Իսկ դրանք մեր պատկերացումներից անդին ծավալներով էլեկտրաէներգիա են սպառում․․․ Դա ստիպում է, որ մենք մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է նորից վերանայենք, որպեսզի այս նոր պայմաններին և ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք։ Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ սա չի նշանակում՝ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս մնալ։
«Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ»,- հավելեց Փաշինյանը։