«Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, բայց ինքը, կարծես թե, նախընտրում է դադար վերցնել առաջիկայում։ Ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերում»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պաշտոնից ազատելուն։
Հիշեցնենք՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվել է Ալեն Սիմոնյանը։
