Ռուսաստանի հետ պրոբլեմ չունենք. վարչապետ

Ռուսաստանի հետ պրոբլեմ չունենք. վարչապետ

«Մենք Ռուսաստանի հետ պրոբլեմ չունենք։ Մեր պրոբլեմն այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվելու միջազգային տրանսպորտային ցանցին»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի պրոբլեմ չունենք։

Նրա խոսքով՝ այստեղ խնդիրն այն է, որ նրանք, ովքեր այդ երկաթուղուց օգտվելու պոտենցիալ շահառուներն են և, ըստ էության, օգտագործման ծավալի «առյուծի բաժինը» իրենք են օգտագործում, տեսնում են, որ իրենք չեն օգտվում։

«Իրանք ուրիշ տեղեր են փնտրում՝ էլի Հայաստանը շրջանցելու։ Եվ մենք ասում ենք՝ ինչո՞ւ եք շրջանցում Հայաստանը։ Եվ հասկանում ենք, որ հիմնական պատճառն էդ է։ Եվ դրա համար մենք գնացել ենք Ռուսաստան, մեր գործընկերներին բարեկամաբար ասել ենք՝ հարգելի՛ բարեկամներ, մենք սենց խնդիր ունենք, եկեք լուծում գտնենք էդ խնդրին»,- շեշտել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment