Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Կառավարությունը նախատեսում է վերանշանակել Հայաստանի ինը մարզերի գործող մարզպետներին։• Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աշխարհագրությունն…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Կառավարությունը նախատեսում է վերանշանակել Հայաստանի ինը մարզերի գործող մարզպետներին։
• Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է, իսկ հուլիսին զգալի ծավալներով արտահանվել են պղպեղ, լոլիկ և ծաղիկներ։
• Կառավարությունը սահմանել է արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացի երեխաների՝ օտարերկրացիների կողմից որդեգրման նախնական համաձայնության տրամադրման կարգը։
• Կառավարությունը 18 մլն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած 20 զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը ևս երեք ամիս շարունակելու համար։
• Վրաստանի վարչապետը կարևորել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական ու տրանսպորտային կապերի հետագա ամրապնդումը։
• Իրանի արտգործնախարարը Ֆրանսիային մեղադրել է մարդու իրավունքների հարցում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
• Օդեսայի մարզում ռուսական ԱԹՍ-ի հարվածից ուղևորատար գնացքի մեքենավարն ու նրա օգնականը զոհվել են, իսկ 340 ուղևորները անվտանգ տարհանվել են։