Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար՝ փոխարինելով Արմեն Գրիգորյանին

Ազգային ժողովի նախկին խոսնակ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արմեն Գրիգորյանին։։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ մեկ այլ որոշմամբ վարչապետը Արմեն Գրիգորյանին ազատել էր այդ պաշտոնից։

ԶԼՄ-երն այսօր ավելի վաղ հայտնել էին, որ Գրիգորյանը հնարավոր է չվերանշանակվի ԱԽ քարտուղար։

Գրիգորյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո՝ մայիս ամսին։ Նա 2021 թվականի հուլիսի 14-ին կարճ ժամանակով նշանակվել էր արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, իսկ նույն թվականի օգոստոսի 19-ին երկրորդ անգամ նշանակվել անվտանգության խորհրդի քարտուղար։

Leave a Comment