
«Աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի Հաղթանակ կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ, և մեր աշխատանքի ընթացքում Երևանը նոր փողոց կունենա»,- այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկել եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ այդ փողոցն անվանել COP-17-ի փողոց՝ ի նշանավորում համաշխարհային միջոցառման»,- հավելեց Փաշինյանը։