ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է բռնկվել Բաշկորտոստանի Wildberries-ի օբյեկտում

ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է բռնկվել Բաշկորտոստանի Wildberries-ի օբյեկտում

Բաշկորտոստանի արդյունաբերական գոտում գտնվող Wildberries-ի օբյեկտի տարածքում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել, ինչը հաստատել են ընկերության մամուլի ծառայությունից։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ տեղում աշխատում են հրշեջ հաշվարկներ, իսկ անվտանգության կանոններին համապատասխան՝ օբյեկտից նախապես իրականացվել է մարդկանց տարհանում։

Նշվում է, որ տվյալ հատվածում ապրանքների պահեստավորում չի իրականացվել։ Ավելի վաղ OSINT վերլուծաբանները հայտնել էին, որ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Wildberries-ի լոգիստիկ հաբը Բաշկորտոստանի Չիշմի ավանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment