Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան քննարկում են էներգետիկ նոր միջանցքի հարցը

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան քննարկում են էներգետիկ նոր միջանցքի հարցը

Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի կառավարությունների միջև բանակցություններ են ընթանում էլեկտրաէներգիայի վերգետնյա տրանզիտային միջանցք ստեղծելու ուղղությամբ, ադրբեջանականան APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ինգա Ֆալաձեն։

Նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա ցանկացած շահագրգիռ երկրի, հատկապես հարևան պետություններին, Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա։

Փոխնախարարի խոսքով՝ այս նախագիծը տնտեսական մեծ նշանակություն ունի, քանի որ տրանզիտից բացի Վրաստանը նաև կկարողանա արտահանել սեփական էլեկտրաէներգիան, ինչը կխթանի տեղական բիզնեսն ու երկրի էներգետիկ ոլորտի զարգացումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment