Օգոստոսի 13-ի դրությամբ Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝…
Օգոստոսի 13-ի դրությամբ Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ հերքելով ծրագրի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները։
Կոստանյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել ընդհանուր 7743 ընտանիք՝ 31,845 անձ։
Դրանցից՝
7147 ընտանիք՝ բնակարանի ձեռքբերման,
297 ընտանիք՝ կառուցապատման,
299 ընտանիք՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
Միաժամանակ, հավաստագիրն արդեն իրացրել է 4146 ընտանիք՝ 19,098 անձ։
Դրանցից 3853 ընտանիք իրացրել է բնակարանի ձեռքբերման, 62-ը՝ կառուցապատման, իսկ 231-ը՝ գործող հիփոթեքի մարման աջակցության հավաստագիրը։
Կոստանյանը նշել է, որ ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի թվով առաջատարն է Կոտայքի մարզը՝ 1081 հավաստագիր, որին հաջորդում են Արմավիրը՝ 667, Արարատը՝ 531, Երևանը՝ 450 և Լոռին՝ 368։
Նա ԶԼՄ-ներին կոչ է արել ծրագրի մասին հրապարակումներ անելիս հիմնվել թվային տվյալների և փաստական հիմքերի վրա։
Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, որ բնակարանների բարձր գների պատճառով ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերը բախվում են իրացման խնդիրների։