Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը: Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,- գրել է Բաբայանը։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են , որ,- «Ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»: